Ֆրանսիական դատարանը Twitter-ին պարտավորեցրել է հայտնել հակասեմական հաղորդագրությունների մասին
Ֆրանսիական դատարանը Twitter միկրոբլոգային սոցկայքին պարտավորեցրել է հաղորդել հակասեմական բովանդակությամբ հաղորդագրությունների մասին, հայտնում է Эхо Москвы-ն:
Նման որոշում է ընդունվել այսօր Փարիզում՝ Ֆրանսիայի հրեա ուսանողների միության հայցի հիման վրա: Դատական քաշքշուկի պատճառ էր դարձել ռասիստական, հակասեմական հռչակված հաղորդագրությունների հրապարակումը Twitter-ում մոտ մեկ տարի առաջ:
Այժմ դատարանը սահմանել է, որ Twitter-ը պետք է հասարակ մեխանիզմ մշակի, որպեսզի օպերատիվ կերպով իրավապահներին հայտնի հակաօրինական հակասեմական հաղորդագրությունների մասին:










