Երևանի «Հաղթանակ» կամրջի մոտ քարաթափում է տեղի ունեցել

13:14 • 24.01.13

Հունվարի 24-ին՝ ժամը 10։22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի հարակից սարալանջից՝ «Հաղթանակ» կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:


Ժամը 10։59-ին փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից, և երթևեկությունը վերականգնվել է: