Չինաստանում պայթյունի հետեւանքով քանդվում է երթեւեկելի ճանապարհը, կոյուղու պարունակությունը թափվում է դուրս (տեսանյութ)

16:27 • 24.01.13

Չինաստանի Բեյհայ քաղաքում ստորգետնյա ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները, միջադեպի հետեւանքով դուրս է թափվել կոյուղու պարունակությունը, ամբողջովին քանդվել է երթեւեկելի ավտոոճանապարհի 80- մետրանոց հատվածը, վնասվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները, կոտրվել հարեւան շենքերի ապակինները:

 

Կոմունալ ծառայության աշխատակիցների խոսքով`  վթարի պատճառը, հավանաբար, գազի ստորգետնյա խողովակների ու էլեկտրահաղորդկացման լարերի անսարքություն է եղել:  Որեւէ մեկը, բարեբախտաբար, չի տուժել:

 

Վթարը արձանագրել են անվտանգության տեսախցիկները: