Սիցիլիայում արթնացել է Էթնա հրաբուխը

09:59 • 24.01.13

Սիցիլիական Էթնա հրաբուխը, որը ժամանակ առ ժամանակ արթնանում է, սակայն որևէ վտանգ չի ներկայացնում տեղի բնակիչների համար, կրկին որոշել է «հրե շոու» ցուցադրել, գրում է Euromag-ը։

 

Այս տարվա ընթացքում սա Էթնայի առաջին ժայթքումն է, որը  սկսվել է երեկ երեկոյան և ավարտվել այսօր առավոտյան։ Ընդհանուր առմամբ, ժայթքումը տևել է մոտ 12 ժամ։

 

Ինչպես հայտնել են Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները, Էթնայի ժայթքումն ուղեկցվել է ստորգետնյա ցնցումներով։ Սակայն տեղաբնակների առօրյայի, ինչպես նաև օդանավակայանի աշխատանքի վրա Էթնայի արթնանալը չի ազդել։