FEMEN-ը մասնաճյուղ է հիմնել Գերմանիայում

17:34 • 24.01.13

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ուկրաինական FEMEN շարժումը հայտարարել է Գերմանիայում, մասնավորապես՝ Բեռլինում և Համբուրգում, մասնաճյուղ հիմնելու մասին, գրում է Сегодня-ն։

 

Շարժման մասնաճյուղի բացման պատճառ են դարձել բազմաթիվ գերմանուհիներ, ովքեր ցանկություն են հայտնել պայքարել կանանց իրավունքների համար և «պատերազմ հայտարարել սեքս-արդյունաբերությանը, եկեղեցուն և կանանց ճնշելու այլ միջնադարյան ձևերին»։

 

Շարժման մամուլի ծառայության համաձայն՝ մասնաճյուղեր կբացվեն նաև Բրազիլիայում, Թունիսում և Ամերիկայում։ Նշենք, որ FEMEN -ը ներկայացուցչություն ունի նաև Ֆրանսիայում։