Ֆրանսիայի իշխանությունները որոշել են հրաժարվել շքեղության հարկից

18:15 • 24.01.13

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է հրաժարվել միլիոնատերերի համար 75 տոկոս եկամտահարկի սահմանման գաղափարից, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին։

 

Ֆրանսիայի կառավարությունը նախագահական ընտրություններից հետո որոշել էր տարեկան 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների համար 75% եկամտահարկ սահմանել։

 

 

Սա առաջացրել է բազմաթիվ ֆրանսիացիների դժգոհությունը, որոնք հայտարարել են քաղաքացիությունը փոխելու իրենց ցանկության մասին, ներառյալ՝ դերասան Ժերար Դեպարդիոյին, ով ստացել է ՌԴ անձնագիր։

Դեկտեմբերին Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հարկն անօրինական էր համարել։

 

Հետաքրքրական է, որ ֆրանսիացիների 61 տոկոսը, հարցումների համաձայն, կողմ է արտահայտվել միլիոնատերերի համար «սուպերհարկերի» սահմանմանը։ Միևնույն ժամանակ ընդամենը 21 տոկոսն է կարծում, որ հարկը պետք է լինի 75 տոկոս կամ ավելի։