Հնդկաստանում իր աշխատանքն է սկսել կանանց համար նախատեսված առաջին դատարանը
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում բացվել է առաջին մասնագիտացված դատարանը, որտեղ աշխատում են միայն կանայք և որտեղ կքննվեն կանանց դեմ իրագործված հանցագործությունները, հայտնում է Корреспондент-ը։
Դատարանի դատավորներն ու աշխատակիցները միայն կանայք են։ Նախատեսվում է բացել ևս մի քանի նման դատարան։
Կանանց դատարաններ բացելու հեղինակները կարծում են, որ բռնաբարության զոհերին ավելի հեշտ կլինի պատմել հանցագործությունների մասին նման հաստատություններում։
Դատարանի բացման արարողությունը կայացել է հունվարի 23-ին։ Հատուկ ստեղծված կառավարական հանձնաժողովը ներկայացրել է իր առաջարկներն այն մասին, թե ինչպես կարելի է հասնել կանանց առավել անվտանգությանը Հնդկաստանում։ Մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովն իրավապաշտպան ընկերություններից և քաղաքացիներից ։ստացել է ավելի քան 80 հազար առաջարկ։










