Հնդկաստանում ակտիվիստները կանանց դանակներ են բաժանում՝ բռնություններից պաշտպանվելու համար

12:40 • 24.01.13

Հնդկաստանի «Շիվ Սենա» աջակողմյան կուսակցության ներկայացուցիչները սկսել են դանակներ բաժանել կանանց և սովորեցնել ինքնապաշտպանության հիմունքներ՝ բռնությանը դիմադրելու նպատակով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse գործակալությանը։


«Շիվ Սեն»-ի մասնակիցները սառը զենքը բաժանել են ընդունելության ժամանակ, որն անցկացվել է շաբաթ, Մումբայում։ Ընդհանուր առմամբ, նրանք նախատեսում են բաժանել մոտ 21 հազար դանակ կենտրոնական Մահարաշտրա նահանգում։ Նրանք հույս ունեն, որ նման կերպ կանայք կկարողանան պաշտպանել իրենց։

 

«Այնպես, ինչպես դուք կտրատում եք բանջարեղենը, կտրե՛ք այն մարդու ձեռքը, ով կփորձի դիպչել ձեզ»,- կանանց դիմել է կուսակցության տեղի մասնաճյուղի ներկայացուցիչ Ադջայ Չոդհարին։
 

Նշենք, որ վերջին ժամանակներում երկիրը ցնցում են խմբակային բռնաբարությունների դեպքերը։