Քիմ Քարդաշյանին մայրը պարբերաբար ծեծել ու «քացի է տվել». Ռոբերտ Քարդաշյանի հուշերից
Ամերիկյան ռեալիթի շոուների եւ բարձրաշխարհիկ երեկույթների աստղ Քիմ Քարդաշյանի մանկության տարիների մասին նոր ցնցող մանրամասներ են ի հայտ եկել:
Քիմի հոր` Ռոբերտ Քարդաշյանի (ամերիկացի հայտնի փաստաբան, մահացել է 2003թ-ին, քաղցկեղից) այրին` Էլենը, ամերիկյան In Touch պարբերականին է փոխանցել նախկին ամուսնու օրագրերը, որոնցում փաստաբանը պատմում է իր առաջին կնոջ` Քրիս Քարդաշյանի հետ անցկացրած կյանքի մասին:
«Քրիսը քացի էր տալիս ու ծեծում էր Քիմին: Ասում էր, որ ուզում է սպանել նրան (Քիմին)»,- 1989թ-ին գրել է Ռոբերտ Քարդաշյանը եւ հավելել,- Քիմն էլ հիստերիկ էր»:
Ռոբերտ Քարդաշյանը հուշեր է թողել նաեւ Քրիսի հետ հարաբերությունների մասին: Պարզվում է, որ Քարդաշյանի մայրը սիրեկան է ունեցել ու ողջ օրը նրա հետ է անցկացրել: Քրիսը օրերով բացակայել է տնից` չհետաքրքրվելով նույնիսկ հարազատ երեխաներով:
«Նույնիսկ Ծննդյան տոներն էինք առանց Քրիսի անցկացնում` ես ու 4 երեխաները»,-գրել է Ռոբերտը:
In Touch ժամանցային պարբերականը Ռոբերտ Քարդաշյանի օրագրերից որոշ քաղվածքներ հրապարակելու է այս շաբաթվա համարում:
Լուսանկարում` Քարդաշյան քույրերը ու նրանց հարազատ մայրը` Քրիսը










