Լիմպոպո գետն է ընկել ֆերմայից փախած 15 հազար կոկորդիլոս

13:19 • 24.01.13

Հարավային Աֆրիկայի հյուսիս-արևելքում ջրհեղեղի պատճառով Լիմպոպո գետն է ընկել մոտ 15 հազար կոկորդիլոս, որոնք փախել են «Ռաքվենա» ֆերմայից, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։


Դեռևս հաջողվել է բռնել «մի քանի հազար կոկորդիլոսի», սակայն նրանց գրեթե կեսը չի հայտնաբերվել։

 

«Ֆերմերները հայտնում են մեզ իրենց հողատարածքներում կոկորդիլոսների հայտնվելու մասին, և մենք անցնում ենք կենդանիներին բռնելու գործին»,- պատմել է ֆերմայի սեփականատիրոջ տեղակալ Զեյն Լագմանը։