Լիվերպուլում ցուցադրվել է Էլիզաբեթ Երկրորդի «արգելված» դիմանկարը

09:35 • 24.01.13

Մեծ Բրիտանիայի բնակիչներն արգելքից 60 տարի անց տեսել են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ամենահակասական դիմանկարը, հայտնում է Вести-ն։ Պատճառն այն է, որ նկարում պատկերված կինը, մեղմ ասած, նման չէ թագուհուն։

 

Նկարիչ Ջոն Նեպերը նրա պարանոցն անբնական երկար է պատկերել։ Բրիտանացիներն այն ժամանակ խոստովանել են, որ կտավում պատկերված աղջիկը գեղեցիկ է, սակայն թագուհու հետ նմանություն չունի։

Այն, որ դա իսկապես թագուհին է, հիշեցնում է միայն հագուստը և նկարի անվանումը։

 

Նման ձախողումից հետո, սակայն, Նեպերն իրեն չի կորցրել և նկարել է մեկ այլ նկար։ Այն ավելի քան կես դար զարդարում է Լիվերպուլի քաղաքային սրահը։