Աղվեսները «հեղեղել» են Բեռլինը

09:49 • 24.01.13

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այնքան են շատացել աղվեսները, որ թվում է, թե քաղաքը «հեղեղվել» է դրանցով, գրում է Euromag-ը։

 

Բեռլինի որսորդական վարչության աշխատակից Դերեկ Էլերտի հաշվարկներով՝ մայրաքաղաքում շուրջ 1.600 աղվես կա։ Սակայն որոշ մասնագետներ համակարծիք չեն և պնդում են, որ «բեռլինաբնակ» աղվեսների թիվը 1.600-ից ավելին է։

 

Ինչպես նշում է Bild պարբերականը, ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Բեռլինում մեծ քանակությամբ պոտենցիալ սնունդ կա այս կենդանիների համար, որոնք ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ աղբ։

 

Մարդկանց համար նրանք վտանգ չեն ներկայացնում, սակայն աղվեսները հիվանդանում են ժանտախտով, ինչը կարող է փոխանցվել նաև շներին, եթե վերջինները պատվաստված չեն։