Դմիտրի Մեդվեդևն ու Բիձինա Իվանիշվիլին զրուցել են Դավոսում
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դավոսի տնտեսական համաժողովի հյուրերին նվիրված ընդունելության ընթացքում զրուցել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ. այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է միջոցառմանը ներկա գտնված ռուս գործարարներից մեկը։
Դա երկու երկրների վարչապետների առաջին շփումն է, քանի որ Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները խզվել էին 2008թ.-ի օգոստոսին՝ ռուս-վրացական հակամարտության պատճառով։
«Վրաստանի վարչապետն ինքը մոտեցավ Մեդվեդևին, և նրանք մի քանի րոպե խոսեցին»,-ասել է գործարարը։
Կառավարության մամուլի խոսնակ Նատալիա Տիմակովան, մեկնաբանելով այդ տեղեկությունը, նշել է, որ նման մեծ համաժողովների ժամանակ ավանդաբար բազմաթիվ շփումներ են լինում տարբեր երկրների ներկայացուցիչների միջև։










