Ֆրանսիայից «Միստրալներ» գնելու որոշումը անհեթեթություն էր. Խարչենկո
Ֆրանսիայից «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր նավեր գնելու որոշումը «անհեթեթ» է, և մեծ վնաս է հասցրել պետությանն ու նավաշինական արդյունաբերությանը, այսօր հայտարարել է ՌԴ կառավարությանն առընթեր ռազմաարդյունաբերական համալիրի հանձնաժողովի ղեկավար Իվան Խարչենկոն, հաղորդում է BBC-ն:
«Այդ նախաձեռնությունը նախկին պաշտպանության նախարար Սերդյուկովին էր: Եվ դա միակ վնասը չէ, որ նա հասցրել է ոլորտին և պետությանը», - ասել է Խարչենկոն:
Հիշեցնենք, որ 1.2 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիրը, որով ֆրանսիական «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր նավեր պետք է կառուցվեն Ֆրանսիայում, կնքվել է 2011թ. հունիսին: Առաջին նավը ռուսական նավատորմի սպառազինության տակ պետք է դրվի 2014թ.:










