Ռուսաստանում իրավախախտ վարորդը ոստիկանին 500 մետր քարշ է տվել իր մեքենայով (տեսանյութ)
Խմած վարորդը քիչ էր մնացել, որ սպաներ իրավապահ մարմինների աշխատակցին, ով փորձում էր կանգնեցնել նրան: Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է LifeNews կայքը:
«Հաղորդագրությունն այն մասին, որ Volkswagen Touareg-ի վարորդը խմած երթևեկում է քաղաքում, հասել էր ոստիկանության աշխատակիցներին: Անձնակազմը մեկնել էր իրավախախտին ձերբակալելու»,- պատմել են Ստավրոպոլի ոստիկանությունում:
Վարորդն իջեցրել էր կողային ապակին, իսկ ոստիկանը գլուխը ներս էր մտցրել: Խմած վարորդը՝ օգտվելով դրանից, բարձրացրել էր ապակին՝ սեղմելով մարդու մարմինը, և կտրուկ շարժվել էր: Ոստիկանը ստիպված է եղել մոտ 500 մետր վազել մեքենայի ետևից:
Մեքենային հետևել է հերթապահ անձնակազմը, որը նրան համատեղ ուժերով ձերբակալել է այն ժամանակ, երբ մեքենան կանգնել է: Ձերբակալվածի ինքնությունը ճշտվում է:
Տեսանյութը՝ այստեղ:










