Մահափորձ՝ Սիրիայի էներգետիկայի փոխնախարարի դեմ
Դամասկոսի կենտրոնում այսօր մահափորձ է իրականացվել Սիրիայի էներգետիկայի փոխնախարար Աբդել Հալիմ Կասեմի դեմ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ սիրիական ԶԼՄ-ների՝ նրա մեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրվել. մեքենան վնասվել է, պաշտոնյան չի տուժել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:
Սիրիացի զինվորականները Դամասկոսի մատույցներում հետապնդում են զինված խմբավորումներին: Ալ-Մայադին հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օդային հարձակումներ են իրականացվել Սբեյնա, Դարայա, Ասսալի և Հաջր ալ-Ասուադ արվարձանների վրա:










