«Անարգանքի միջանցք»` Սաակաշվիլիի համար. Թբիլիսիում շարունակվում են ցույցերը (տեսանյութ)

11:25 • 24.01.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: Հերթական ակցիան անցկացվել է երեկ. մասնակիցներն այսպես կոչված «անարգանքի միջանցք են» «ձեւավորել» նախագահի նստավայրի մոտ: Նրանք Սաակաշվիլիին ծաղրող պաստառներով ու վանկարկումներով շրջափակել են շենքը, որպեսզի թույլ չտան` նա ներս մտնի: Ստրասբուրգից  Թբիլիսի վերադարձած Սաակաշավիլին (նա Ֆրանսիա էր այցելել` ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով), սակայն, շենք է մտել ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված մուտքով:

 

Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ակցիաները Վրաստանում անցկացվում են հունվարի 20-ից. այդ օրը պետք է լրանար Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամկետը:  Վրաստանի նորընտիր խորհրդարանը, սակայն, նախագահական ընտրությունները նշանակել է հոկտեմբերին` այդկերպ հնարավորություն տալով Սաակաշվիլիին նախագահի աթոռը զբաղեցնել եւս 10 ամիս: