Ջեյ Ջեյ Աբրամսը բանակցություններ է վարում «Աստղային պատերազմներ»-ի յոթերորդ մասը նկարահանելու վերաբերյալ
Ամերիկացի ռեժիսոր Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսը բանակցություններ է վարում Walt Disney Co. կորպորացիայի հետ «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասն էկրանավորելու վերաբերյալ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Hollywood Reporter թերթին։
Հոկտեմբերին Walt Disney Co.-ը 4,05 մլրդ դոլարով ձեռք է բերել Lucasfilm ստուդիան, որի հիմնադիրն ու սեփականատերն «Աստղային պատերազմներ»-ի նախորդ սերիաների ստեղծող Ջորջ Լուկասն է։ Կորպորացիայի ներկայացուցիչներն անմիջապես հայտարարել են 2015թ. հերթական՝ 7-րդ մասը թողարկելու մտադրության մասին։
Ըստ Hollywood Reporter-ի՝ բանակցությունները մոտ են հաջող ավարտին։










