Նիժնի Նովգորոդում Հայաստանի քաղաքացին հինգհազարանոց թղթադրամներ է կեղծել
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում ՀՀ քաղաքացին մեղադրվում է հինգհազարանոց կեղծ թղթադրամներ իրացնելու համար։ Հայաստանի քաղաքացու կալանքի տակ գտնվելու ժամկետը հետաքննության ընթացքում երկարաձգվել է մինչև 2013թ. փետրվարի 24-ը, հայտնում է aif-nn.ru-ն։
Տղամարդուն հաջողվել է իրացնել կեղծված թղթադրամները չորս անգամ։
Նման հանցագործությունը համարվում է ծանր։ Տղամարդը գտնվում է Ռուսաստանի տարածքում անօրինական կերպով։










