Բրիտանիայում նախկին զինծառայողը, ի նշան բողոքի, վերադարձրել է մեդալներն արքայազն Չարլզին

13:25 • 25.01.13

Մեծ Բրիտանիայի Թագավորական ընտանիքի բարօրության համար 12 տարի ծառայած զինվորը՝ Ֆիջիից, ի նշան բողոքի՝ վերադարձրել է իր մարտական մեդալներն արքայազն Չարլզին։ Տղամարդու վրդովմունքն առաջացրել է բրիտանական իշխանությունների անարժան վերաբերմունքն իր հանդեպ, որի պատճառով իր ընտանիքը հայտնվել է սնանկացման եզրին, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով The Times-ին։

 

32-ամյա Բեյլ Բեյլիվայը պարգևների հետ միասին նամակ է գրել, որում հայտնել է, որ բոլոր այն տառապանքներից հետո, որն ունեցել են իր ընտանիքի անդամները՝ կինը և երկու երեխաները, մեդալները կորցրել են իրենց իմաստը։ Վեց ամիս նախկին զինծառայողը ստիպված է եղել պայքարել ընտանիքի հետ մնալու համար։ Թանկարժեք գործընթացը շահել նրան հաջողվել է միայն 2012թ. վերջին։

 

Ըստ բրիտանական օրենսդրության՝ բոլոր զինվորականները, ովքեր ծառայում են ՄԹ-ում, իրավունք ունեն քաղաքացիություն ստանալու հայց ներկայացնել։ Այդ իրավունքից օգտվել է նաև Բեյլիվայը։ Սակայն ծառայակցի հետ վիճաբանությունից հետո նա պատժվել է և որոշ ժամանակ անց ստացել քաղաքացիություն ստանալու մերժումը։

 

Կես տարի զույգը մեծ գումարներ է ծախսել փաստաբաններ վարձելու համար՝ արդարության հասնելու նպատակով, և վերջապես նրանց հաջողվել է հասնել արդարության։ Սակայն այժմ, ընտանիքն աղքատության շեմին է հայտնվել։