Չիկագոյում այրվող շենքը սառցակալել է (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Չիկագո քաղաքի պահեստներից մեկում բռնկված հրդեհը չափազանց դժվար է եղել մարել, քանի որ ցածր ջերմաստիճանի պայմաններում ջրի շիթերն անմիջապես սառույցի են վերածվել։
BBC-ն հաղորդում է, որ շենքի վրա սառած ջրի շիթերը հետաքրքիր պատկերներ են ստեղծել։ Արտաքինից ամբողջությամբ սառույցով պատված շենքի ներսից երևացել են կրակի բոցերը։
Չիկագոյի հրշեջ ծառայության պաշտոնյաները տեղեկացրել են, որ նման երևույթի չէին հանդիպել մի քանի տարի։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտ 170 հրշեջ։










