Իրաքում կրակել են ցուցարարների վրա. 5 զոհ, 60 վիրավոր (թարմացված)
Իրաքցի զինվորականներն այսօր կրակ են բացել սուննիների հակակառավարական ցույցի մասնակիցների վրա, որոնք պահանջում են շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հրաժարականը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Իրաքի առողջապահական կառույցներին:
Միջադեպի հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել է, 60-ը վիրավորվել։ Այն տեղի է ունեցել արևմտյան Անբար նահանգի Ֆալուջա քաղաքում: Սա սուննիների ուժեղ շրջանն է համարվում, իսկ տեղացիները բողոքում են իրենց երկրորդ կարգի մարդկանց պես վերաբերվելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զինվորները կրակ են բացել, երբ ցուցարարները, նրանց պահանջով, չեն դադարեցրել անվտանգության ուժերի դիրքերի նկարահանումները: Ապա ցուցարարներն արցունքաբեր գազ ու ոչ մահացու պայթուցիկներ են նետել անվտանգության ուժերի վրա:
«Չնահանջելու ուրբաթ». այսպես են ցուցարարները որակել իրենց ակցիան:
Սուննիները կազմում են Իրաքի բնակչության 20 տոկոսը:










