Այդպիսին է Մոսկվան՝ «մուֆտա» սիրող քաղաք. Միխայիլ Գալուստյան

16:56 • 25.01.13

Ռուսական վարձույթում է հայտնվել Գոռ Կիրակոսյանի «Vegas-ի տոմս» արկածային կատակերգությունը, որում նաև համապրոդյուսերի դերում հանդես է եկել Միխայիլ Գալուստյանը: Известия-ն նոր աշխատանքի առիթով զրուցել է Գալուստյանի հետ:

 

Շոումենն ասել է, որ իրեն հետաքրքիր է եղել միևնույն ժամանակ և որպես պրոդյուսեր, և որպես դերասան հանդես գալը: Ֆիլմում իր դերը նա բնորոշել է այսպես. «Ես խաղում եմ մի մարդու, ով Էլվիս Փրեսլիին պետք է վատ մարմնավորի»:

 

Հոլիվուդյան աստղերից Դեննի Տրեխոյին ֆիլմում ներգրավելու առիթով Գալուստյանը կատակել է, թե ուղղակի թղթախաղում տարվել է իրեն ու այդպես համաձայնել:

 

Գալուստյանը նաև անկեղծացել է, որ «ռուսական կինեմատոգրաֆը, անշուշտ, ավելի վատն է, քան ամերիկյանը՝ հոլիվուդյանը»:

Ֆիլմի հերոսներից մեկի՝ վիճակախաղում շահելու ու հանդիսատեսի՝ թեթև ֆիլմեր սիրելու նախասիրության մասին նա ասել է, թե այդպիսին է Մոսկվան՝ «մուֆտա սիրող քաղաք»:

Դերասանը հրաժարվել է խոսել 2012-ի ընտրություններում իր՝ Պուտինի վստահված անձը լինելու մասին: