«ժառանգության» ներկայացուցիչն ահազանգել է, որ իրեն չեն թողել բուկլետներ բաժանել
«ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ս. Բարխուդարյանից ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում 2013թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 33 շենքի մոտ խոչընդոտում եւ չեն թողնում նախընտրական բուկլետներ բաժանել, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ոստիկանության նշված բաժին է հրավիրվել Ս. Բարխուդարյանը, ով հրաժարվել է ներկայանալ` պատճառաբանելով, որ զբաղված է:
Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:










