Սթիվ Ջոբսի մասին iJOBS ֆիլմը քննադատել է Սթիվեն Վոզնյակը՝ պրեմիերայից առաջ (տեսանյութ)

22:06 • 25.01.13

Apple-ի հիմնադիր, հանգուցյալ Սթիվ Ջոբսի մասին «iJOBS» գեղարվեստական ֆիլմը՝ Էշթոն Քաչերի մասնակցույթամբ, վաղը կցուցադրվի Սանդենսի կինոփառատոնում, սակայն այսօր արդեն ֆիլմը քննադատության է արժանացել՝ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից:

 

Վոզնյակը մասնավորապես «լրիվ սխալ» է որակել մի ամբողջ տեսարան, որի հոլովակը հայտնվել է շրջանառության մեջ:

 

Այդ մեկ րոպեանոց հատվածում հանգուցյալ Ջոբսի ու Վոզնյակի հերոսները զրուցում են անհատական համակարգիչների ստեղծման մասին: Վոզնյակն ասում է, որ նման երկխոսություն, ինչպիսին կարելի է լսել ֆիլմում, երբեք տեղի չի ունեցել:

 

Վոզնյակը մասնավորապես պնդում է, թե «անհատների ու համակարգիչների» մասին Ջոբսից չէ, որ լսել է. դա տեղի է ունեցել ավելի վաղ: Ավելի լավ պատկերացում կազմելու համար նա առաջարկում է կարդալ իր iWoz գիրքը:

 

Ավելին, Ջոբսի մասին նրա գործընկերն ասում է, թե նրա նպատակն էր միայն 20 դոլարանոց անհատական համակարգիչ ստեղծել ու այն վաճառել 40 դոլարով: