Հնդիկ միլիարդատերը կարող է զրկվել իր ավիաընկերությունից՝ աշխատավարձերը չվճարելու պատճառով

18:28 • 25.01.13

Հնդիկ միլիարդատեր Վիջայ Մալիյան կարող է զրկվել իր սեփական Kingfisher Airlines ավիաընկերությունից. աշխատակիցները պատրաստ են ավիափոխադրողի փակման վերաբերյալ հայց ներկայացնել դատարան, հայտնում է luxlux.net-ը։

 

Խնդիրները սկսվել են դեռևս 2012թ. հոկտեմբերին, երբ ղեկավարությունը դադարեցրեց ժամանակին վճարել աշխատակիցների աշխատավարձերը, ինչին նրանք պատասխանեցին մի շարք գործադուլներով։ Ավելին, ավիաընկերությունը չեղյալ համարեց միջազգային թռիչքների իրականացումը և կրճատեց փոխադրումները երկրի տարածքում։

 

2013թ. սկզբին ավիափոխադրողի աշխատակիցները սպառնացել էին իրենց տնօրեններին՝ միլիարդատեր Վիջայ Մալիային և ընկերության գլխավոր տնօրեն Սանջայ Ագարվալին, ընկերության փակման վերաբերյալ հայցով, եթե նրանք չվճարեն ուշացված աշխատավարձերը մինչև 2013թ. հունվարի 31-ը։

 

Երկու ղեկավարներն էլ փորձել են համոզել իրենց ենթականերին և խնդրել սպասել մի փոքր, սակայն անձնակազմը վճռական է տրամադրված։ Գործարարները ստացել են կոպիտ մերժում։