ԱՄՆ-ում երեխան ծնվել է՝ սիրտը կրծքավանդակից դուրս. նրա սրտի համար հատուկ «տուփ» են ստեղծել (լուսանկարներ)

21:14 • 25.01.13

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում «հրաշք երեխա» է ծնվել՝ սիրտը կրծքավանդակից դուրս, սակայն բժիշկները գտել են ելքը, հայտնում է Daily Mail-ը:

 

Օդրինա անունով աղջկա սիրտը հետ են դրել «տեղը», սակայն օրգանն իր տեղում պահելու համար հատուկ «տուփ» են ստեղծել: Հենց դրանով էլ երեխան դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Օդրինան բացառիկ երևույթի կրողն է, երբ մարդու սիրտը նրա օրգանիզմից դուրս է գտնվում: Սա պատահում է 8 մլն նորածինը մեկ, իսկ 10-ից 9-ը մահացած է ծնվում կամ մահանում է 3 օրվա ընթացքում:

 

Հոկտեմբերին ծնված փոքրիկին ապագայում էլի վիրահատություններ են սպասում: