Հրդեհ «Մոսկվա Սիթի» երկնաքերերի թաղամասում (տեսանյութ)
ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվա սիթի» երկնաքերերի թաղամասի շենքերից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд-ը, հրդեհը բռնկվել է 25 հարկանի աշտարակի 22-23-րդ հարկերի միջև։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Այս պահին բոլոր աշխատակիցները տարհանվել են շինությունից։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարների 20 խումբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին նաև ուղղաթիռներ են մասնակցում։










