Մարալիկում ընտանիքի 3 անդամ թունավորվել են շմոլ գազից, 2-ը երեխաներ են

09:51 • 25.01.13

Հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հունվարի 24-ին՝ ժամը 21.30-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մարալիկ քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Սուսաննա Համբարյանը, 2010 թ. ծնված Սոնա Համբարյանը և 2003 թ. ծնված Սուսաննա Համբարյանը:

 

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, տան լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն: