Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանն ամուսնու հետ տեղափոխվում է Փարիզ

11:00 • 25.01.13

Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանը տեղափոխվում է Փարիզ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Տեղափոխությունը կապված է դերասանուհու ամուսնու՝ Բենջամեն Միլպյեի աշխատանքի հետ, ով ստացել է հայտնի Օպերա Գարնյե բալետային խումբը ղեկավարելու հրավեր։

 

35 տարեկանում ստանձնել Եվրոպայի ամենահեղինակավոր բեմերից մեկի ղեկը. նման հաջողություն ընձեռվում է կյանքում միայն մեկ անգամ։ Այդ պատճառով Փարիզ տեղափոխվելու որոշումն ամուսիններն արագ են կայացրել։


Ինչ վերաբերվում է Պորտմանին, ապա Ֆրանսիայի մայրաքաղաքում բնակվելը նրան թույլ կտա «կենտրոնանալ եվրոպական նախագծերի վրա»։