Ռենտգենը Ռեմբրանդտի կտավի տակ ևս մեկ դիմանկար է հայտնաբերել

14:16 • 25.01.13

Գերմանիայի DESY սինխրոտրոնային կենտրոնի գիտնականները, շնորհիվ բարդ ռենտգենյան տեխնոլոգիայի, առաջին անգամ ստացել են այն մարդու պատկերը, որը թաքնված է Ռեմբրանդտի «Զինվորական հագուստով տարեց մարդու դիմանկարը» կտավի գույների ներքո, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Journal of Analytical Atomic Spectrometry-ում հրապարակված հոդվածին։

 

Կտավը պահվում է Լոս Անջելեսի (ԱՄՆ) Փոլ Գեթիի թանգարանում։ Մասնագետների շրջանում գոյություն ունի կարծիք, որ դա նկարչի հոր դիմանկարն է։

Այն նկարված է մոտավորապես 1630թ., Հյուսիսային Եվրոպայում։