Ֆուտբոլային աստղի՝ ադամանդներով զարդարված մոտոցիկլը հանվել է աճուրդի (լուսանկարներ)

00:48 • 25.01.13

Ֆուտբոլի և մոտոցիկլների իրական երկրպագուները բերկրանք կապրեն, եթե նրանց հնարավորություն ընձեռվի գնել մոտոցիկլ, որի ստեղծմանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Ուեյն Ռունին: Այս մասին հայտնում է РБК կայքը:


Նրանք ավելի շատ կուրախանան, երբ իմանան, որ նման ձևով նրանք կօգնեն հիվանդ երեխաներին:


Խոսքը գնում է հատուկ հարմարեցված մոտոցիկլի մասին, որը ստեղծվել է հայտնի ֆուտբոլիստի և դանիական Lauge Jensen կազմակերպության կողմից:


Իր տեսակում միակ մոտոցիկլը փետրվարի 20-ին վաճառքի կհանվի Bonhams աճուրդային տան կողմից՝ Չեստեր քաղաքում: «Ֆուտբոլային» փոխադրամիջոցի գինը կազմում է 63.5-95.3 հազար դոլար: Մոտոցիկլին մեծ արժեք է տալիս այն, որ դա զարդարված է 21 սև և 1 սպիտակ ադամանդով:


Փոխադրամիջոցի վաճառքից ստացված գումարները կտրամադրվեն դանիական KidsAid բարեգործական հիմնադրամին, որը օգնում է հիվանդ երեխաներին: