Թբիլիսյան խճուղում վրաերթի են ենթարկել 46-ամյա տղամարդու

09:50 • 25.01.13

«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունվարի 24-ին՝ ժամը 09.15-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու թիվ 29/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» Բ/Կ:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 17.50-ին, ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ այտոսկրի քունքային շրջանի սալջարդ, քթի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ բուժօգնության է դիմել վարորդը: