Արժե, որ «Մոսֆիլմ»-ը համագործակցի Դեպարդյոյի հետ. Կարեն Շահնազարով

15:50 • 25.01.13

Լավ կլիներ, եթե «Մոսֆիլմ» կինոստուդիան համագործակցության հրավիրի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյին.այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

«Չի կարելի ասել, թե ես տեղյակ եմ «Մոսֆիլմ»-ի բոլոր ծրագրերից, սակայն ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը կարող է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյին համագործակցության հրավիրել: Եվ դա լավ կլիներ», - մասնավորապես ասել է Շահնազարովը:

 

Խոսելով Դեպարդյո դերասանի մասին՝ նա ասել է. «Դեպարդյոյի հետ աշխատելու փորձ մենք արդեն ունենք: Ուզում եմ ասել, որ նա լավ, վառ արտիստ է: Հմայիչ, շփման մեջ հետաքրքիր մարդ է: Ուստի՝ ինչո՞ւ ոչ»:

 

Շահնազարովը նշել է, որ իր կարծիքով՝ ռուսական կինեմատոգրաֆի խնդիրներից մեկը ոչ բավարար համագործակցությունն է արտասահմանցի գործընկերների հետ: