Իտալացին փորձել է ԱՄՆ-ում հաշիվ փակել iPhone-ով, բայց նրան բանտարկել են

19:00 • 25.01.13

Իտալացի զբոսաշրջիկին ԱՄՆ-ում 1 օրով բանտարկել են այն բանից հետո, երբ նա չի կարողացել փակել իր հաշիվը Նյու Յորքի սթեյքարաններից մեկում, հայտնում է Fox News-ը:

Նա՝ 43-ամյա Գրացիանո Գրացիուզին, 208 ԱՄՆ դոլարի հաշիվ է ունեցել at Smith and Wollensky-ում, սակայն անգամ դրամապանակ չի եղել մոտը:

 

Նա սննդի կետի աշխատակիցներին «աղաչել է» «թողնել» իր iPhone-ը՝ մինչև գումար կբերի բնակարանից: Սակայն ամերիկացիները գերադասել են ոստիկան կանչել:

Դատավորը իտալացուն թույլ է տվել ազատ արձակել միայն վճարման խոստման դիմաց: