Սիրիայի ապստամբները Իդլիբ նահանգում բանտի գրոհ են ձեռնարկել
«Շամի ազատության բրիգադներ» և «Շամի ուրուրներ» խմբավորումների ապստամբները հինգշաբթի փորձել են Իդլիբ նահանգում բանտ գրոհել, որ ազատեն իրենց համախոհ 100-ավոր ազատազրկվածներին, ասվում է իսլամիստների` Facebook սոցիալական ցանցի էջում հրապարակված կոմյունիկեում, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Մեզ դիմադրություն են ցուցաբերել բանտ մտնելիս: Սպանվել են կառավարամետ «Շաբիխա» խմբավորման տասնյակ անդամներ», - ասվում է գրոհայինների հայտարարության մեջ:
Մարտական գործողությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իսլամիստների խոսքով, սիրիական հատուկ ծառայությունների գործակալները կտտանքների են ենթարկում և սպանում այդ բանտում պահվողներին:
«Շամի ազատության բրիգադներ» և «Շամի ուրուրներ» խմբավորումները պայքարում են Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի դեմ և երկրում շարիաթի օրենքներ հաստատելու համար:










