Եգիպտոսում նշում են Մուբարաքի ռեժիմի տապալման 2-րդ տարեդարձը. Թահրիր հրապարակում բախումներ են գրանցվել

09:58 • 25.01.13

Եգիպտոսի մայրաքաղաքի Թահրիր հրապարակում բախումներ են գրանցվել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք հավաքվում են հրապարակում Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալման երկրորդ տարեդարձը նշելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ընդդիմությունն ու երիտասարդական շարժումների ակտիվիստներն ավելի վաղ կոչ էին արել հեղափոխության երկրորդ տարեդարձը նշել ներկայիս նախագահ Մոհամեդ Մուրսիի դեմ զանգվածային բողոքի ակցիաներով, ում նրանք համարում են հեղափոխական իդեալների դավաճանության համար։


Ընդդիմությունը հայտարարել է, որ իր կողմնակիցները դուրս կգան ցույցերի նույն կարգախոսներով, որոնցով 2 տարի առաջ են հանդես եկել՝ «Հաց, ազատություն, սոցիալական արդարություն»։

 

Նախորդ տարվա հունիսին նախկին նախագահ Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ հակակառավարական ակցիաների ժամանակ մասնակիցերի սպանությանը մասնակցության համար։

Սակայն այս տարվա հունվարին դատարանը վճռել է նախագահի գործի լրացուցիչ գործընթաց սկսել։