Սևագործ աշխատողները 2012թ. Տաջիկստան են ուղարկել երկրի ՀՆԱ-ի գրեթե կեսը կազմող գումար
Տաջիկստանի աշխատավոր միգրանտները 2012թ. ընթացքում հայրենիք են ուղարկել 3.8 մլրդ դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մեջբերելով երկրի ֆինանսների նախարարության հայտարարությունը:
Այսկերպ, տաջիկ միգրանտների՝ միայն պաշտոնապես գրանցված դրամական փոխանցումները կազմել են երկրի ՀՆԱ-ի 47%-ը:
2011թ. Տաջիկստանը գլխավորել էր Համաշխարհային բանկի կողմից կազմված՝ միգրանտներից ամենաշատ դրամական փոխանցումներն ստացած երկրների ցուցակը:
Միգրանտներից ստացված դրամական միջոցները մոտ մեկ միլիոն տաջիկ ընտանիքների ապրուստի հիմնական աղբյուրն են:










