Թինա Թյորները Շվեյցարիայի քաղաքացիություն կստանա
Ամերիկացի երգչուհի Թինա Թյորները Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալու գործընթացում է գտնվում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Zurichsee-Zeitung պարբերականին։
Համաձայն հրապարակման՝ 73-ամյա երգչուհին ձևակերպել է Կյուսնախտ բնակավայրի քաղաքացիությունը, որտեղ բնակվում է վերջին տարիներին։ Այժմ Շվեյցարիայի դաշնային իշխանությունները պետք է հաստատեն Թյորներին քաղաքացիություն տրամադրելը։
Երգչուհու ներկայացուցիչ Կարին Ռոմբերգի խոսքով՝ Շվեյցարիայում մոտ 20 տարի բնակվող Թյորները գնահատում է այս երկրի գեղեցկությունը, տեղացիների բարյացակամ վերաբերմունքն ու հարգանքն անձնական կյանքի նկատմամբ։ Ռոմբերգը նշել է, որ շվեյցարական անձնագիր ստանալու հետ մեկտեղ երգչուհին կարող է հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։










