ՄԱԿ-ը Սիրիայի հարևաններին կոչ է հղել՝ սահմանների հարցով

18:37 • 25.01.13

ՄԱԿ-ն այսօր Սիրիայի հարևաններին հորդորել է բաց պահել իրենց սահմանները քաղաքացիական անձանց համար, որոնք փորձում են փախչել ուժգնացող հակամարտությունից, հայտնում է Reuters-ը:

Նույն առիթով ասվել է, թե փախստականների ելքը Հորդանան «բացարձակ կտրուկ» է եղել:
 

Այս տարի ավելի քան 30 000 սիրիացի է տեղափոխվել Հորդանանի Զաաթրի ճամբար, այդ թվում՝ 6 400 հոգի վերջին 24 ժամվա ընթացքում: Հորդանանում, ընդհանուր առմամբ, 206 000-ից ավելի սիրիացի փախստական կա: Ոչ պաշտոնապես այդ թիվը գերազանցում է 300 000-ը:

 

ՄԱԿ-ի կանխատեսումով՝ Հորդանան է պատրաստվում գնալ ևս 30 000 սիրիացի: Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի մոտ էլ մոտ 40 000 մարդ է հավաքվել:

Տարածաշրջանում, այդ թվում՝ Թուրքիայում, Լիբանանում, Իրաքում և Հյուսիսային Աֆրիկայում, սիրիացի փախստականների թիվը 678 540 է: