ԱՄՆ-ի աճուրդում 10 մլն դոլարով վաճառվել է 1 դոլար անվանական արժեքով եզակի մետաղադրամ
ԱՄՆ-ում անցկացված աճուրդում ռեկորդային 10 մլն դոլարով վաճառվել է 1794թ. թողարկված մեկ դոլար անվանական արժեքով եզակի արծաթե մետաղադրամ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Ազատությունը խորհրդանշող կնոջ դիմապատկերով մետաղադրամի բացառիկությունը նրանում է, որ այն, ինչպես ենթադրում են փորձագետները, առաջիններից է եղել, որոնք ձուլվել են Ամերիկայում։ Բացի այդ, նմանատիպ մետաղադրամներ ձուլվել են միայն 1794 և 1795 թվականներին։
Հնագույն մետաղադրամի սեփականատերն է դարձել Legend Numismatic ընկերությունը, որը մոտ ապագայում չի պատրաստվում այն վաճառել։










