Ինչպես են նշել Վիսոցկու 75-ամյակը գերեզմանատանը (լուսանկարներ)

20:57 • 25.01.13

Ռուսաստանցի լրագրող և լուսանկարիչ Յուրի Տիմոֆեևը տեսառեպորտաժ է ներկայացրել Մոսկվայի Վագանկովոյի գերեզմանատնից, որտեղ թաղված է ռուսաստանցի խորհրդային բանաստեղծ, հեղինակ-կատարող, դերասան Վլադիմիր Վիսոցկին:

 

Այսօր այնտեղ նշել են Վիսոցկու ծննդյան 75-ամյա հոբելյանը: Նա նկատում է, որ «ժողովուրդը հոգով է նշել», «ժողովուրդը տարբեր է եղել», «երգել են, խմել, վրայից հաց կերել»: