Կանադայում ձյան պատճառով միմյանց են բախվել 60 մեքենաներ
Կանադայում ձնածածկ մայրուղու վրա միմյանց են բախվել առնվազն 60 ավտոմեքենաներ։ Ճանապարհի տեսանելիությունը գրեթե զրոյական է եղել՝ ուժգին ձյան պատճառով։ Պատահարի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ։
Վթարից հետո մի քանի ժամ շարունակ մայրուղին փակ է եղել և բացվել է միայն ուշ գիշերին։
Ականատեսները պատմել եմ, որ ավտովթարը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ միմյանց են բախվել մի քանի տրակտորներ։
Միմյանց հարվածած մեքենաների շղթան ձգվել է մոտ 1 կմ։ Տեղի հիվանդանոցներ են տեղափոխվել 5 տուժածներ, երկուսի վիճակը ծանր է։ Նրանցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է Տորոնտոյի հիվանդանոց։










