Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է ժամանել 14 տարի հետախուզման մեջ գտնվող 75-ամյա կինը
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած պերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 25-ին, ժամը 06.30-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացել 75-ամյա Աիդա Ս.-ն, որը 1999թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով՝ յուրացում կամ վատնում խոշոր չափերով: Ինչպես հայտնում է Ոստիկանության կայքը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ա.Սուքիասյանը նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչություն:










