Հարբած ռուս գործարարը «դեբոշ է սարքել» ինքնաթիռում. սպառնացել է «իջեցնել» այն ու սպանել բոլորին (տեսանյութ)
Հարբած ռուս գործարարն ինքնաթիռում «կռիվ է սարքել»: Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երեւում է, թե հարբած ուղեւորն ինչպես է քաշքշում ինքնաթիռի ուղեկցորդներին ու սպառնում սպանել բոլորին: Դեպքը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ, Մոսկվա-Ղուրդագա (Ռուսաստան-Եգիպտոս) չվերթի ժամանակ: Ուղեւորներից մեկը, որ հետո պարզվել է` Սարատով քաղաքի (Ռուսաստան) հայտնի գործարարարներից է, թռիչքի ժամանակ սկսել է ծխել: Ուղեկցորդը մոտեցել ու նկատողություն է արել: Ուղեւորն էլ զայրացել ու հարձակվել է երիտասարդի վրա, քաշքշել է ու վիրավորել:
Քիչ անց, հարբած ուղեւորը փորձել է մտնել օդաչուների խցիկ` ասելով, թե «իջեցնելու է ինթնաթիռը»:
Ուղեկցորդներից մեկը երեկ դիմել է Ռուսաստանի դատախազություն եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել գործարարին: Նա հայտարարել է, որ գործարարը մի քանի անգամ հարվածել է իրեն ու անվայել խոսքեր ասել:










