Դաղստանում իրավապահի դեմ ուղղված երկու պայթյուն է իրականացվել

01:04 • 26.01.13

Ուրբաթ երեկոյան երկու հզոր պայթյուն է որոտացել ՌԴ Դաղստանի Հանրապետության Դերբենտ քաղաքում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով հանրապետության իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

 

«Մոտավորապես ժամը 23.20-ին Դերբենտի Չապաևի փողոցում պայթուցիկ սարք է գործարկվել տեղի ոստիկանության աշխատակցի ավտոմեքենայում: Ուժայինը չի տուժել: Որոշ ժամանակ անց, շենքի մուտքում, ուր ժամանել է ոստիկանը, աշխատել է երկրորդ պայթուցիկը», - պատմել է աղբյուրը:


Նախնական տվյալներով, պայթյունների հետևանքով տուժածներ չկան:


Միջադեպի հանգամանքները հետաքննվում են: Դեպքի վայրում օպերատիվ խումբ է աշխատում: