«ԵրԱԶ»-ի վարորդը 8 օր անց գիտակցության չգալով մահացել է
Հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ճանապարհին գտնվող կամրջի սկզբնամասում Հ.Ղուկասյանի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Հ.Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, Ոստիկանությունում գրություն է ստացվել, որ «ԵրԱԶ»-ի վարորդը հունվարի 25-ին, ժամը 17.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնումում գիտակցության չգալով մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:










