Շախնազարովին հանձնել են «Ոսկե արծիվ» մրցանակը. «Սպիտակ վագր»-ը ճանաչվել է լավագույնը

13:32 • 26.01.13

Մոսկավայում կայացել է «Ոսկե արծիվ» կինոմրցանակների հանձնման 11-րդ պաշտոնական արարողությունը, որի շրջանականերում հայազգի կինոռեժիսոր Կարեն Շախնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, հայտում է Интерфакс-ը։

 

Տարվա լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Դանիլա Կոզլովսկին՝ Духless ֆիլմում գլխավոր դերակատարման համար, իսկ լավագույն դերսանուհի է հայտարարվել Աննա Միխալկովան՝ Любовь с акцентом ֆիլմի գլխավոր դերակատարման համար։

 

Ըստ ավանդույթի «Ոսկե արծիվ»-ը շնորհվում է նաև հեռուստատեսային աշխատանքների համար։ Այս տարի լավագույն մինիսերիալ է ճանաչվել Սերգեյ Սնեժկինի Белая гвардия-ն, իսկ լավագույն սերիալ՝ Ալեքսեյ Մուրադովի «Жуков»-ը։