2004-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող 40-ամյա տղամարդուն Կապանում բերման են ենթարկել

13:05 • 26.01.13

Ոստիկանության Կապանի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 25-ին՝ ժամը 17։30-ին, բերման է ենթարկվել 40-ամյա Վրեժ Գ.-ն, ով 2004թ. հոկտեմբերի 13-ից Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Վասիլևսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։


Խափանման միջոցը` կալանք: Վրեժ Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: