73-ամյա հարավկորեացին ձերբակալվել է Իրանի հետ կապված 1 մլրդ դոլարի բանկային խարդախության պատճառով

17:53 • 26.01.13

Հարավային Կորեայում իրավապահները ձերբակալել են 73-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է իրանական ակտիվներն այլ երկրներում իր կեղծ հաշիվներին ապօրինի փոխանցելու համար։ Ինչպես նշում է Reuters-ը, պարզվել է, որ հարավկորեական բանկերից տղամարդու կողմից փոխանցված գումարի թիվը կազմել է 1,02 մլրդ դոլար։

 

Հետաքննության շրջանակներում, ձերբակալվածի անձնական տվյալների վերաբերյալ հրապարակումներ, բացի տարիքից ու ազգանունից (Չանգ), չեն արվել։

 

Իրանի կառավարությանը պատկանող գումարները 2011թ. հանվել են Industrial Bank of Korea-ից հենց Չանգի միջոցով։ Քննիչները ենթադրում են, որ հանցագործը կապեր է ունեցել իրանական կողմի հետ, սակայն դա ապացուցելը բավական բարդ կլինի, քանի որ Թեհրանի և Սեուլի միջև չկա քրեական հանցագործությունների հետաքննության շրջանակներում համագործակցության համաձայնություն։

 

Ինչպես նշում է РБК-ն, հարավկորեական բանկերում պահվող իրանական ակտիվների ընդհանուր արժեքը մոտ 5-6 մլրդ դոլար է։